ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

Մաքսիմ Ալզոբա

Մաքսիմ Ալզոբան ունի Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի՝ ֆիզիկայի բակալավրի և մագիստրոսի կոչում։

Մաքսիմն ակտիվորեն մասնակցում է Մոսկվա քաղաքի վերին մակարդակի TLD-ների (.moscow և .москва)  քաղաքականության մշակմանը՝ սկսած ստեղծման վաղ փուլից: Որպես FAITID-ի հատուկ ծրագրերի ղեկավար՝ նա քաղաքականության և համապատասխանության հարցերի պատասխանատու է:

2013-ի վերջին, ICANN-ի հետ .moscow և .москва գրանցումների վերաբերյալ համաձայնագրի կնքելուց հետո, FAITID-ը միացավ RySG-ին որպես ռեգիստր և սկսեց անմիջական մասնակցությունը RySG-ի աշխատանքներին: Այդ ժամանակից ի վեր Մաքսիմը մասնակցում է RySG-ի և GNSO-ի աշխատանքներին:

Մաքսիմը եվրոպական տարածաշրջանի RySG-ի ներկայացուցիչներից մեկն է GNSO-ի խորհրդում:

Դեյվիդ Քոնրադ

Որպես ICANN-ի գլխավոր տեխնիկական տնօրեն (CTO)՝ Դեյվիդ Քոնրադը գտնվում է կազմակերպության առաքելության կիզակետում՝ օգնելով պահպանել եզակի նույնացուցիչների համակարգի անվտանգությունը, ամրությունը և կայունությունը համացանցում: Նախքան այս պաշտոնը զբաղեցնելը, Քոնրադը մի շարք տարբեր պաշտոններ է զբաղեցրել ICANN-ում, այդ թվում՝ Ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների փոխնախագահի և Ինտերնետային համարների կառավարման մարմնի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Մինչ ICANN-ի թիմին միանալը, Քոնրադը օգնել է ստեղծել մի շարք Ինտերնետային ստարտափներ՝ ներառյալ Nominum-ը, ներգրավված է եղել Ինտերնետային տարածաշրջանային երկրորդ ռեգիստրի (RIR)՝ Ասիական Խաղաղօվկիանոսյան ցանցի տեղեկատվական կենտրոնի ստեղ֊ծման գործընթացում, որը հանդիսանում է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի համար Ինտերնետ հասցեների բաշխողը:

2011 թ.-ին Քոնրադը տրամադրել է բարձր մակարդակի խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն CloudFlare կազմակերպությանը, որպես տեխնիկական անձնակազմի անդամ: Իսկ մինչ այդ եղել է Ինտերնետային ծրագրերի կոնսորցիումի գործադիր տնօրեն «BIND version 9» դոմենային սերվերի ստեղծման ընթացքում:

Աննա Կարախանյան

Աննա Կարախանյանը Հայկական ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC)՝ .am և .հայ տիրույթների ռեգիստրի ադմինիստրատորն է։ Ունի մեծ փորձ ռեգիստր/ռեգիստրար հարաբերությունների կարգավորման և դոմենային անունների գրանցումների կառավարման ոլորտում:

Աննա Կարախանյանը Հայաստանում Ինտերնետի առաջին օգտատերերից է։ Աշխատել է ARMINCO Ինտերնետ ծառայություններ մատուցող ամենահին ընկերությունում՝ հիմնադրման օրվանից (1992):

Աննան նաև «Narot Network», «Three Pomegranates» և «Education for Development» նախագծերի Հայաստանում գլխավոր համակարգողն էր։

1998 թվականից ակտիվորեն  կամավոր աշխատանքներ է կատարել CYSCA-Քեմբրիջ-Երևան քույր քաղաքների ասոցիացիայում (ԱՄՆ): Նաև YCSCA-ի (Երևանի երկվորյակ քաղաքների ասոցիացիա) տնօրենների խորհրդի անդամ է:

Յուրի Կարգապոլով

Յուրի Կարգապոլովը ուկրաինական համարակալման, անվանման և հասցեագրման գործող կենտրոնի գլխավոր գործադիր տնօրենն է՝ կոնսորցիումի, որը մշակում է ccTLD / gTLD / ENUM գրանցամատյանները, MNP / LNP, IMEI, MSP և այլն: Նա նաև ISOC IoT SIG-ի նախագահն է, UANIC համակարգող խորհրդի անդամ, UUIC IDN ccTLD- ի մշակողներից և հիմնադիրներից մեկը, եղել է ICANN աշխատանքային խմբերի անդամ և նախագահ, և կարճ ժամանակով GAC-ի անդամ:

1980-ին ավարտել է Օդեսայի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիո-ինժեներական ֆակուլտետը և ստացել դիպլոմ՝ Ռադիոյի դիզայներ և տեխնոլոգ մասնագիտությամբ: Նա ստեղծել է ISP-ներ, կառուցել և գործարկել է ավելի քան 25 տեխնիկական հարթակ Ուկրաինայի տարբեր քաղաքներում ՝ լայնաշերտ լարերով և անլար հասանելիություն ապահովելու համար: Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են կոնվերգենցիան, Ինտերնետի կառավարումը և նորագույն DNS տեխնոլոգիաների կիրառումը:

Որպես խոսնակ նա մասնակցել է ավելի քան 75 տեղական և միջազգային հանդիպումների և գիտաժողովների, այդ թվում` ICANN, IGF, RIPE, ITU, EEDNS, SEEDIG, ENOG, APTLD և այլ կազմակերպությունների միջոցառումներին:

Սերգեյ Պովալիշև

Սերգեյ Պովալիշևը «Reliable Software» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է և hoster.by-ի հիմնադիրն ու անփոխարինելի ղեկավարը:

Որպես դոմենային անունների և հոսթինգի արդյունաբերության և Ինտերնետային կառավարման առաջատար ազգային փորձագետ՝ նա նաև Բելառուսի Ինտերնետ կառավարման ֆորումի հիմնադիրն է: Ներդրում է ունեցել Բելառուսում կիրիլիկ .БЕЛ դոմենային անունների տիրույթի ստեղծման գործում:

Նրան շնորհվել է դիպլոմ Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարությունից`արդյունաբերության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:

Վլադիմեր Սվանաձե

Վլադիմեր Սվանաձեն Կիբերանվտանգության ակադեմիայի CSA- ի հիմնադիր և կառավարող մասնակիցն է:

Նա նաև «Ինտերնետի զարգացման նախաձեռնության IDI» հիմնադիր և Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է: Միևնույն ժամանակ, հրավիրված դասախոս է Վրաստանի համալսարանում, որտեղ ղեկավարում է կիբերանվտանգության ոլորտում մագիստրատուրայի ստեղծման գործընթացը:

2015-2016 թվականներին եղել է Վրաստանի Պաշտպանության նախարարության ենթակայության «LEPL Cyber Security Bureau»-ի խորհրդատու: Հանդիսանում է Վրաստանի կիբերանվտանգության ռազմավարության 2016-2018 թվականների գլխավոր համահեղինակներից մեկը:

Նա նաև 2019-2021 թվականների Վրաստանի կիբերանվտանգության ռազմավարության աշխատանքային խմբի անդամ է: Նրա մենթորության ներքո Վրաստանում հիմնադրվեց կիբերանվտանգության առաջին գործողության կենտրոնը (CSOC):

Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, այդ թվում ՝ կիբերանվտանգության ոլորտում վրացերեն առաջին գրքի՝ «Կիբերպաշտպանություն. Կիբերտարածության հիմնական դերակատարներ։ Ոստիկանություն, ռազմավարություն և կիբերանվտանգության նոր մարտահրավերներ, 2016»:

Սամանեհ Թաջալիզադեհխուբ

2018-ի հոկտեմբերից Սամանեհ Թաջալիզադեհխուբը «ICANN OCTO SSR» խմբի Անվտանգության, կայունության և ճկունության առաջատար մասնագետ է: Վերջին վեց տարիների ընթացքում նա ակտիվ հետազոտում է դոմենային անունների չարաշահման և Ինտերնետի անվտանգության հարցերը:

Նա Դելֆթի տեխնոլոգիական համալսարանում (2018) թեզ է պաշտպանել հոսթինգ պրովայդերների անվտանգության արդյունավետության վերլուծության և բարելավման վերաբերյալ:

Ներկայումս նա ղեկավարում է ICANN-ի դոմենային անունների չարաշահման մասին զեկույցի (DAAR) նախագիծը և իրականացնում է հետազոտություններ նախագծի չարաշահման հայտնաբերման և հաշվետվության բարելավման և կատարելագործման ուղղությամբ:

Սիրանուշ Վարդանյան

Սիրանուշ Վարդանյանը միացել է ICANN թիմին 2016-ի սեպտեմբերին և ներկայումս Fellowship ծրագրի ղեկավարն է: Նա ունի տարբեր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններում աշխատելու ավելի քան 23 տարվա փորձ, այդ թվում `Save the Children Armenia, Habitat for Humanity Armeni», Project Harmony Int. և Care International:

2012 և 2013 թվականներին եղել է At-Large պատվիրակը ICANN-ի Nominating Committee-ում Ասիա, Ավստրալիա և Խաղաղօվկիանոսյան կղզիների տարածաշրջանի կողմից (APRALO): 2013-2016 թթ.. զբաղեցրել է ICANN-ի At-Large APRALO-ի նախագահի պաշտոնը:

Հանդիսանում է Ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ 2013 թ.-ից:

2007 թվականից ակտիվորեն ներգրավված լինելով Ինտերնետ կառավարման ֆորումներում՝ եղել է ISOC-ի դեսպան IGF 2010-ին և կրկնակի դեսպան IGF 2011-ին, Next Generation Leaders ծրագրի, ISOC Collaborative Leadership Exchange ծրագրի և ICANN Fellowship ծրագրի շրջանավարտ (Alumna):

Օլեգ Լևչենկո

Օլեգ Լևչենկոն .UA cctld ադմինիստրատորն է, Hostmaster LLC տնօրենը, որտեղ աշխատում է 2014 թվականից։

Նա ՏՏ ոլորտում գործում է 1992 թվականից։ Օլեգը հիմնադրել և 2000 թ-ից աշխատել է որպես տեխնիկական տնօրեն Օդեսայի առաջին ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպությունում։

Օլեգը 1986 թ-ին ավարտել է Օդեսայի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի բաժինը, ինչպես նաև 2005 թ-ին՝ Միջազգային բիզնես դպրոցը։

Յորան Մարբի

Յորան Մարբին ICANN-ի գլխավոր գործադիր տնօրենն ու նախագահն է: Նա ունի ավելի քան 20 տարվա ավագ գործադրի աշխատանքային փորձ ինտերնետի և տեխնոլոգիական ոլորտում։ Նաև զբաղեցրել է Շվեդական Փոստի և Հեռահաղորդակցության կարգավորիչ (PTS) անկախ մարմնում գլխավոր տնօրենի պաշտոնը, որտեղ սերտորեն համագործակցել է միջազգային կազմակերպությունների և ստանդարտներ մշակող մարմինների հետ: Դրանից առաջ նա եղել է շվեդական անվտանգության ծրագրային ապահովման ընկերության Appgate-ի (այժմ ՝ ԱՄՆ-ում հայտնի որպես Cryptzone) գլխավոր տնօրեն և հիմնադիր, որտեղ կազմակերպությունը զարգացրել և դարձրել է գլոբալ ընկերություն ՝ 35 երկրներում հաճախորդների ցանցով և ԱՄՆ-ում գործառույթներով:

Appgate-ում անցկացրած յոթ տարիներից առաջ, նա գլխավոր տնօրեն էր Cygate Group առաջատար ցանցային ընկերությունում (այժմ պատկանում է TeliaSonera-ին), որտեղ ղեկավարում էր գործառույթները հինգ երկրներում՝ 120 միլիոն եվրո հասույթ ունեցող եկամուտով: Որպես Cisco-ի տեղական մենեջեր Շվեդիայում, Մարբին ղեկավարում էր ապրանքների և ծառայությունների վաճառքը:

Մարբին ունի Գոտենբուրգի համալսարանի ֆինանսների գծով գիտությունների բակալավրի աստիճան: Նա ազատ խոսում է անգլերեն և շվեդերեն և Շվեդիայի քաղաքացի է:

Լիաննա Գալստյան

Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ է, 2018 թ.-ից՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի խորհրդի նախագահ։

Նա ներգրավված է հայատառ «.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման և առաջխաղացման նախաձեռնող խմբում: 2018 թ-ից հանդիսանում է DotAsia ընկերության Տնօրենների Խորհրդի անդամ։

2014թ-ից Լիաննան Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի մենեջերն է: Բացի այդ, տիկին Գալստյանը SEEDIG և ArmIGF համաժողովների կազմկոմիտեի անդամ է, իսկ 2018թ-ից՝ նաև ՄԱԿ-ի կողմից հիմնադրված համաշխարհային IGF-ի խորհրդատվական խմբի անդամ (MAG)։

Տիկին Գալստյանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի (APRALO) փոխնախագահ:

Իգոր Մկրտումյան

Իգոր Մկրտումյանը 2000-ից մինչ այսօր Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահն է։

Նա երկար տարիներ աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։

Պարոն Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև .am և ․հայ հայկական դոմենային անունների տիրույթի գործարկման հարցում։

Սվետլանա Տկաչենկոն

Սվետլանա Տկաչենկոն «Hostmaster Ltd»-ի զարգացման և գործառնությունների բաժնի վարիչն է, ․UA ccTLD-ի ադմինիստրատորը:

Սվետլանան 1995 թվականից ընդգրկված է եղել ՏՏ ոլորտում և աշխատել է ուկրաինական ինտերնետային ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունների համար:

Տկաչենկոն հանդիսանում է «Hostmaster» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը: Նա նաև ներգրավված է CENTR և RIPE աշխատանքային խմբերում:

Մարիա Կոլեսնիկովա

Մարիա Կոլեսնիկովա

Մարիա Կոլեսնիկովան ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային Համակողմանի ընդունման (UA) համակարգող խմբի ղեկավարն է:

Նա ավելի քան 20 տարի աշխատել է հեռահաղորդակցության, հոստինգի և դոմենային անունների շուկաներում: 1997-2007 թվականների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, հոստինգ ծառայություններ մատակարարող և ռեգիստրար ընկերություններում: 2007 թվականից մինչև 2019 թվականը աշխատել է .RU և .РФ ccTLD Registry-ում (ռուսական վերին մակարդակի դոմենային անունների համակարգող կենտրոն) որպես մարկետինգի, արտաքին կապերի և ծրագրերի ղեկավար:

2005-2006 թվականներին ներգրավված է եղել աշխարհագրական տեղակայման ծառայության վրա հիմնված MTS-Poisk համատեղ նախագծում: 2012-ին նա գործարկել է Netoscope նախագիծը, որը դոմենային անունների ոլորտի կիբերանվտանգության առաջին նախագիծն էր: 2012-2013 թվականներին նա աշխատել է .ДЕТИ և .TATAR նոր gTLD- ների հայտերի և պատվիրակության թիմերի կազմում: Ավելի վաղ նա ccTLD ռեգիստրարների հավատարմագրման և գործունեության համար պատասխանատուն էր: Մարիան նաև կազմակերպել է միջազգային և տարածաշրջանային տարբեր մակարդակների արդյունաբերական միջոցառումներ՝ կենտրոնանալով ինտերնետային ենթակառուցվածքների, կիբերանվտանգության և ինտերնետ կառավարման թեմաների շուրջ:

2007 թվականից Մարիան մասնակցում և ղեկավարում է բազմազան աշխատանքային խմբեր, հանդիսանում է ծրագրային կոմիտեների անդամ, ինչպես նաև բանախոս՝ միջազգային կոնֆերանսներում, որոնք կազմակերպել են ICANN, CENTR, APTLD կազմակերպությունները և ազգային ու տարածաշրջանային IGF-ները։

Ալեքս Սեմենյակա

Ալեքս Սեմենյակա

Ալեքս Սեմենյական RIPE NCC-ի արտաքին կապերի պատասխանատուն է Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների համար:

Որպես Արտաքին կապերի թիմի անդամ, նա օգնում է կազմակերպություններին RIPE NCC-ին անդամակցելու հարցում, աջակցում է RIPE-ի համայնքին, տեխնիկական մարմիններին, ակադեմիային, իրավապահ մարմիններին և ինտերնետում այլ շահառու կողմերին:

Որպես տեխնիկական խորհրդատու ՝ նա նաև ուշադիր հետևում է ինտերնետային արդյունաբերության զարգացումներին և կառավարություններին առնչվող հարցերին, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, մասնավորապես Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Ուսումնասիրում և հաճախում է արդյունաբերության գիտաժողովներ և հանդիպումներ, ներկայացնում է RIPE NCC-ն, և աշխատում է ներքին շահագրգիռ կողմերի հետ` RIPE NCC-ի ուսումնական գործունեությունը բարելավելու համար: Ներկայումս նա ENOG ծրագրային կոմիտեի նախագահն է։

Տեղական և միջազգային շատ միջոցառումների ժամանակ Ալեքսը խոսել և ներկայացել է որպես տվյալների ցանցերի և կենտրոնների նախագծման և անվտանգության մասնագետ:

Դմիտրի Կոհմանյուկ

Դմիտրի Կոհմանյուկ

Դմիտրի Կոհմանյուկը «Hostmaster» ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Այդ կազմակերպության հետ համագործակցությամբ՝ նա հանդես է գալիս որպես Ուկրաինայի վերին մակարդակի դոմենային անունների տիրույթի (ccTLD) մենեջեր:

ccTLD կառավարման ոլորտում 1996 թվականից աշխատելու պատմություն ունի: Նրա ներկայիս աշխատանքները ներառում են IPv6 սեմինարների կազմակերպում, տեղական IGF ֆորումների կազմակերպում և .UA-ի և արմատային DNS սերվերների միասնական տեղակայում:

Նաև հանդիսանում է ներկայացուցիչ CENTR-ում և ICANN-ի վերին մակարդակի դոմենային անունների տիրույթներին աջակցող կազմակերպությունում (ccNSO)։

Արտյոմ Գավրիչենկով

Արտյոմ Գավրիչենկով

Արտյոմ Գավրիչենկովը Մոսկովյան պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային ծրագրերի ինժեներության մագիստրոսի կոչում ունի, նաև ներկայումս սովորում է ևս մեկ մագիստրոսի կոչում ստանալու՝ Սկոլկովո բիզնես դպրոցում:

Նա արդեն մեկ տասնամյակ է ինչ ՏՏ ցանցի և մոնիտորինգի մասնագետ է՝ սկսելով որպես Microsoft-ի և HP-ի պայմանագրային աշխատակից, իսկ այնուհետև անցնելով մշտական աշխատանքի HP Rus Telecom Solutions-ի թիմում: 2009 թվականից նա աշխատում է Qrator Labs-ում, որտեղ ներկայումս տեխնիկական գլխավոր տնօրենն է (CTO):

Գավրիչենկովը ICANN61 կրթաթոշակային ծրագրի մասնակից է և ICANN64 կրթաթոշակային ծրագրի մարզիչ: Նա եղել է բազմաթիվ կոնֆերանսների խոսնակ/վարող՝ ներառյալ ԱՄՆ BlackHat-ը, RIPE-ի հանդիպումները, NANOG-ը, APNIC/APRICOT-ը, Արևելյան Եվրոպայի DNS ֆորումը և ENOG/RIPE NCC տարածաշրջանային հանդիպումը:

Զուհրա Սալիջանովա

Զուհրա Սալիջանովա

Զուհրա Սալիջանովան ICANN-ի Պայմանագրային պարտականությունների կատարման համապատասխանությունը ստուգող բաժնի ավագ մենեջերն է:

Նրա հիմնական պարտականությունն է կառավարել համապատասխանության ծրագրերը, որոնք աջակցում են պայմանագրային համապատասխանության գործառույթին, նախաձեռնություններին և բարելավումներին: Դա ներառում է բողոքների կառավարում և մշակում, վերանայումների անցկացում, ուսումնասիրություններ և պարտադիր իրականացում:

Գրիգորի Սաղյան

Գրիգորի Սաղյանը Ինտերնետ հանրության (ISOC AM) խորհրդի անդամ է և Ռուս-հայկական համալսարանի դոցենտ: Նախկինում, յոթ տարի եղել է առաջին հայկական ինտերնետ ծառայություն մատուցող ընկերության՝ Արմինկո-ի տեխնիկական տնօրենը:

Երկու տարի աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ՝ որպես ՏՏ և հեռահաղորդակցության վարչության պետ: Գրիգորի Սաղյանի հետաքրքրությունները ներառում են մի շարք թեմաներ ՝ Solid State Electronics, սկանավորող մանրադիտակ, հեռահաղորդակցություն, ցանցային համակարգեր և ինտերնետ կառավարում:

Նա 2012 թվականից հանդիսանում է Հեռահաղորդակցման միջազգային միության (ITU) ցանցի անվտանգության փորձագետ, նաև հանդիսանում է Հայաստանի բազմաշահառու Ինտերնետ կառավարման խորհրդի (IGC) քարտուղար:

Ալան Դուրան

Ալան Դուրանը ICANN-ի գլխավոր տեխնիկական պատասխանատուի (CTO) գրասենյակի գլխավոր տեխնոլոգն է: Նրա պարտականությունները ներառում են բարձրակարգ տեխնիկական գիտելիքների և փորձի կիրառում`բարելավելու ICANN-ի տեխնիկական հնարավորությունները և աճը:

Մինչ ICANN-ին միանալը, Ալանը եղել է ինտերնետ սարքավորումների խոշոր մատակարար՝ Juniper ցանցերի վաստակաշատ ինժեներ: Մինչ Juniper ցանցերը, Ալանն աշխատում էր ամենածավալուն մալուխային ծառայություններ մատուցող՝ Comcast-ում:

Նա ծառայել է Comcast-ում որպես IPv6 և ինտերնետ կառավարման տնօրեն: Այդպիսի ծավալի ծառայություն մատուցողի համար IPv6-ի առաջին տեղակայման ծրագիրը մշակելով, Ալանը ներկայացնում էր Comcast-ը ինտերնետ կառավարման տարբեր նախաձեռնություններում:

Ալանն ավելի քան 20 տարի Ինտերնետի տեխնիկական համայնքի մասն է կազմում՝ հանդիսանալով որպես IPv6 ստանդարտացման և տեղակայման առաջատար: Մասնավորապես, նա ծառայել է որպես աշխատանքային խմբի նախագահ IETF-ի մի քանի աշխատանքային խմբերում և հեղինակել է ավելի քան 14 RFC:

Դանկո Եվտովիչ

Դանկո Եվտովիչը Սերբիայի ինտերնետային ռահվիրաներից մեկն է և ներկայումս ICANN-ի Տնօրենների խորհրդի անդամ է: Նա նաև ՄԱԿ-ի ԻԿՀ բազմաշահառու խորհրդատվական խմբի անդամ է (UN IGF MAG):

1987 թվականից Հարավսլավիայի/Սերբիայի «Յուգոդաթա» համակարգչային ընկերության և «ՍեզամՊրո» ընկերության՝ Սերբիայի ինտերնետ ծառայություններ մատուցող առաջին կազմակերպություններից մեկի հիմնադիր գործընկերն էր: Նա այդ ժամանակաշրջանի .YU վերին մակարդակի դոմենային անունի (ccTLD) բարեփոխումների նախաձեռնողն էր: Այնուհետ եղել է Սերբիայի ինտերնետային դոմենային անունների ռեգիստրի (RNIDS – .RS / .СРБ ccTLD) կառավարիչների խորհրդի անդամ և գլխավոր տնօրեն (2013-2017):

Նա ապրում է Սերբիայի Բելգրադ քաղաքում, համագործակցում է « Յուգոդաթա» ՍՊԸ-ի հետ որպես խորհրդատու և ներդրումներ է անում սերբական ՏՏ ոլորտի start-up-երում: Նա ունի բակալավրի աստիճան Սերբիայի Բելգրադի համալսարանի՝ տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագիտությամբ և IEDC- ի գործող MBA, Սլովենիայի՝ Բլեդ քաղաքի Կառավարման դպրոցի, հանդիսանում է Սերբիայի կառավարիչների ասոցիացիայի (SAM) և ԱՄՆ Կորպորատիվ տնօրենների ազգային ասոցիացիայի (NACD) անդամ:

Դուշան Ստոյիչևիչ

Դուշան Ստոյիչևիչը ICANN-ի կողմից հավատարմագրված դոմենային անուններ գրանցող «Գրանսի» ընկերության մենեջերն է, ICANN-ի Cyrillic Generation Panel-ի նախագահը և Universal Acceptance Steering Group-ի փոխնախագահը: Նա գրեթե 30 տարի ներգրավված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Եղել է RNIDS՝ Սերբիայի ազգային դոմենային անունների ռեգիստրի խորհրդի անդամ (2011-2013) և խորհրդի նախագահ (2013-2016):

Նաև եղել է ազգային այբուբենով վերին մակարդակի դոմենային անունների ռեգիստրի (Internationalized Domain Name) աշխատանքային խմբի համակարգողը (2015-2016), RNIDS-ի այլ աշխատանքային խմբերում ներգրավված՝ IDN-ի աշխատանքային խումբ / Կանոններ և սկզբունքներ (2010)։ Նա ուղղակիորեն ներգրավված է եղել Սերբիայի IDN ccTLD-ի գործարկման մեջ:

Միխայիլ Անիսիմով

Միխայիլ Անիսիմովը .RU/.РФ դոմենային անունների տիրույթների համակարգող կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավարն է: Աշխատում է հոստինգի և տիրույթների գրանցման ոլորտում ավելի քան ինը տարի՝ զբաղեցնելով խոշորագույն հոստինգ ծառայություն տրամադրող և դոմենային անուն գրանցող ընկերություններում տարբեր պաշտոններ:

2013 թ-ին նա մասնակցել է .МОСКВА և .MOSCOW տիրույթների գործարկմանը «Ինտերնետային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման հիմնադրամ»-ում (FAITID): 2014 թ-ին միացավ .RU/.РФ դոմենային անունների տիրույթների համակարգող կենտրոնի թիմին և պատասխանատու է եղել ոլորտի իրադարձությունների հաղորդակցության և կազմակերպման համար:

Տարբեր նախաձեռնությունների մասնակից և դոմենային անունների գրանցման և հոստինգի գիտաժողովների, ինչպես նաև ինտերնետ կառավարման և կիբերանվտանգության ոլորտներում տարբեր ֆորումների կազմակերպիչ է եղել:

Նա նաև մասնակցել է մի շարք կրթական միջոցառումների՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների շրջանում ինտերնետային ենթակառուցվածքների և օգտագործողների տվյալների անվտանգության վերաբերյալ:

Անդրեյ Վորոբյով

1999 թ-ին Անդրեյ Վորոբյովը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի երկաթուղային ճարտարագիտական համալսարանը (MIIT)՝ տրանսպորտային մեքենաշինության ճարտարագետ-տեխնոլոգ մասնագիտությամբ: 2006 թ-ին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը Ռուսական մտավոր սեփականության պետական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում՝ «Մտավոր սեփականության իրավական պաշտպանություն» թեմայով: 2008-2009 թվականներին սովորել է Գնահատման և խորհրդատվության միջազգային ակադեմիայում՝ Մտավոր սեփականության գնահատում մասնագիտությամբ:

Դոմենային ոլորտում նրա կարիերան սկսվել է 2001 թ-ին՝ Հանրային ցանցերի Ռուսաստանի ինստիտուտում (RIPN): Այն բանից հետո, երբ RIPN-ի մի մասը, որը զբաղվում էր դոմենային անունների գրանցմամբ, առանձնացավ, Անդրեյ Վորոբյովը նշանակվեց RU-CENTER տիրույթի ռեգիստրում հանրային և կառավարական կապերի տնօրեն: 2015 թ-ին Անդրեյ Վորոբյովը զբաղեցրել է Ինտերնետի զարգացման ինստիտուտի հանրային կապերի տնօրենի պաշտոնը: 2015 թվականի հոկտեմբերին նա դարձել է .RU/.РФ դոմենային անունների տիրույթների համակարգող կենտրոնի տնօրեն: