«Արմենիա Մարիոթ» հյուրանոց

Երևան, 0010, Ամիրյան 1  վեբկայք

ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր
Հյուրանոց
Տրանսպորտ
Վիզա
Ընդհանուր

Եղանակը

Հոկտեմբերին միջին ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին լինում է 20°C, գիշերը` 8°C:

 

Արժույթ

Տեղական արժույթը հայկական դրամն է՝ AMD: Միջին փոխարժեքը հետևյալն է.

$1 = 478

€1= 538

Արժույթների թարմացումներն այստեղ են.

Բոլոր հայկական բանկերը արտարժույթի փոխանակման ծառայություններ մատուցում են և՛ օդանավակայանում, և՛ հյուրանոցներում: Բանկոմատներ կարող եք գտնել գրեթե ցանկացած վայրում, որոնք ընդունում են MasterCard և Visa քարտեր:

 

Լարումը և վարդակները

Հայաստանում ստանդարտ լարումը 230 Վ է: Ստանդարտ հաճախականությունը 50 Հց է: Օգտագործվող հոսանքի վարդակները C / F տեսակի են:

 

Հայաստանում կարող եք օգտագործել ձեր էլեկտրական տեխնիկան, եթե այն 220Վ - 240Վ է՝ ինչպես Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ասիայի և Աֆրիկայի մեծ մասում: Իսկ եթե լարումը 100Վ-127Վ է՝ ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավային Ամերիկայի շատ երկրներում, ձեզ անհրաժեշտ կլինի փոխարկիչ:

 

Թեյավճար

Ռեստորաններում թեյավճարը ցանկալի է, հաճախ այն ներառված է հաշվի մեջ 10%-ի չափով:

Տաքսիներում թեյավճարը ևս պարտադիր չէ:

Հյուրանոց

Միջոցառումը տեղի կունենա  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ հանրապետության հրապարակում: Միջոցառման վայրը տեղակայված է Ազգային պատկերասրահի, Պատմության թանգարանի, Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, Մատենադարանի և նման բազմաթիվ վայրերի մոտակայքում: Դուք կարող եք կանգ առնել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ինչպես նաև կարող եք ընտրել այլ տարբերակներ՝ ըստ Ձեր հարմարավետության:

 

Առաջարկվող այլ հյուրանոցներ

Երևանում հյուրանոցները տարբերվում են ցածր բյուջետային տեսակից մինչև 5-աստղանի հարմարավետ հյուրանոցներ: Այստեղ դուք կարող եք գտնել լավագույն հյուրանոցները, որոնք գտնվում են միջոցառման անցկացման վայրի մոտակայքում:

Էրեբունի հյուրանոց գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում: Հեռավորությունը միջոցառման անցկացման վայրից՝ 300 մ, 3 րոպե:
Opera Suite հյուրանոցը  գտնվում է Երևանի կենտրոնում` Օպերայի հարևանությամբ: Հեռավորությունը միջոցառման անցկացման վայրից՝ 1.7 կմ, 20 րոպե:
Մետրոպոլ հյուրանոցը գտնվում է միջոցառման անցկացման վայրին մոտ` 1.2 կմ, 15 րոպե:
DoubleTree by Hilton հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում: Հեռավորությունը միջոցառման անցկացման վայրից՝ 1.2 կմ, 15 րոպե:
Անի Պլազան գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում: Հեռավորությունը միջոցառման անցկացման վայրից՝ 1.3 կմ, 15 րոպե:

Տրանսպորտ

ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայանը քաղաքի կենտրոնից ընդամենը 12 կմ հեռավորության վրա է: Թռիչքների մասին տեղեկատվությունը և ծառայությունները հասանելի են պաշտոնական կայքում:

 

Օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն՝

Տաքսիով
Տաքսին ամենաարագ տարբերակն է օդանավակայանից ցանկացած տեղ հասնելու համար: Ճանապարհը կտևի մոտ 20 րոպե, իսկ ճանապարհածախսը՝ մոտ 6000 դրամ (≈12 եվրո): Դուք կարող եք նաև կանչել “GG Taxi” ՝ օգտագործելով բջջային հավելվածը: Անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը, գրանցել հեռախոսահամարը, ընտրել տեղանքը, գրանցել պատվերը և սպասել: Ճանապարհածախսը մոտ 2500-3000 դրամ է (≈4-6 եվրո):

Ավտոբուսով
Օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնելու մեկ այլ տարբերակ է EliteBus ավտոբուսային ծառայությունը: Ավտոբուսները ժամանում են 30 րոպե հաճախականությամբ: Ավտոբուսի վերջին կանգառը Ամիրյան փողոցում է, որը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին կից է: Ավտոբուսի տոմսի գինը 300 դրամ է (≈ 0,5 եվրո):

Վիզա

Եթե այցելում եք Հայաստան, ապա հնարավոր է, որ Ձեր այցի համար անհրաժեշտ լինի վիզա: Ստուգեք ԱԳՆ պաշտոնական էջը վիզայի անհրաժեշտության համար: